15.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.19 +0.28 | |
GBP | 490.96 -1.29 | |
EUR | 414.31 -3.25 | |
GEL | 144.29 -3.31 | |
RUB | 6.6 -0.06 |
Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ հրավիրվել է ԱԱԾ՝ բացատրություն տալու Նիկոլ Փաշինյանի խորհրդական Աննա Վարդապետյանի վերաբերյալ իր հայտարարությունների հետ կապված։
«Հարգելի ընկերներ, փաշինյան-վարդապետյան հանցավոր համագործակցության գործով հրավիրվել եմ ԱԱԾ բացատրություն տալու…
Ավարտից հետո մանրամասն կներկայացնեմ գործի ընթացքը»,– գրել է նա։
Հիշեցնենք, որ 168.am–ը տեսանյութ էր հրապարակել, որից պարզ էր դառնում, որ Աննա Վարդապետյանը միջամտում է դատական գործերին և ցուցումներ տալիս դատավորներին։