Վրաստանը մտադիր է 2024 թվականին հայտ ներկայացնել ԵՄ-ին լիիրավ անդամակցության համար: Այս մասին մարտի 17-ին Բրյուսելում ԵՄ-Վրաստան ասոցացման խորհրդի վեցերորդ նիստից հետո հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Տեղեկությունը հաղորդում է EADaily լրատվականը:
«Վրաստանը շատ կարևոր գործընկեր է այս աշխարհաքաղաքական լարված տարածաշրջանում: Ես իսկապես գնահատում եմ ԵՄ ներգրավվածությունը մեր ձգտումները զարգացնելու և առաջ տանելու գործում: Նախագահ Շառլ Միշելի Թբիլիսի կատարած այցը շատ հստակ հաստատում էր, որ ԵՄ-ն Վրաստանին համարում է իր գործընկերը: Մեր հավակնությունն է մինչև 2024 թվականը դիմել Եվրամիությանը լիարժեք անդամակցության համար»,- հայտարարել է վարչապետ Ղարիբաշվիլին:
Նրա խոսքերով՝ Վրաստանը ապագան տեսնում է ԵՄ-ի հետ, իսկ նրա ղեկավարությունը «պարտավորություն ունի անցնել այս դժվարին ու կարևոր ճանապարհը»: