կարևոր
495 դիտում, 7 ամիս առաջ - 2021-03-17 18:02

Իրանում կրակի փառատոնի ժամանակ ինը մարդ է մահացել, հազարավորները՝ վիրավորվել

Իրանում կրակի փառատոնի ժամանակ ինը մարդ է մահացել, հազարավորները՝ վիրավորվել

Առնվազն 9 մարդ է զոհվել և ավելի քան 1,8 հազարը տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել Իրանում կրակի ավանդական Չարշանբ–է Սուրի փառատոնի ժամանակ: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Իրանի արտակարգ իրավիճակների կառավարման կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Մոջթաբա Խալեդին:

«Այս տարի Չարշանբ–է Սուրիի գիշերը 9 մարդ է զոհվել, 1894-ը՝ վիրավորվել»,- նրա խոսքերն է մեջբերել IRIB հեռուստառադիոհեռարձակման կորպորացիան:

Խալեդին հավելել է, որ անցյալ տարի 4 մարդ է մահացել, իսկ 1498-ը՝ վիրավորվել:

Ըստ նրա՝ «ամենաշատը վիրավորվել են Թեհրանի, Արևելյան Ադրբեջանի, Քերմանշահի նահանգներում, վիրավորների 46%-ը 6-ից 18 տարեկան են»:

Չարշանբ-է Սուրին ավանդական տոն է, որը նշվում է իրանական Ամանորից՝ Նուրուզից առաջ`վերջին չորեքշաբթի օրը: Այս օրը մարդիկ խարույկներ են վառում և ցատկում դրանց վրայով: Վերջին տարիներին պիրոտեխնիկայի կիրառումը մեծ տարածում է գտել երիտասարդների շրջանում, ինչի արդյունքում տարեկան հարյուրավոր մարդիկ են վիրավորվում: