կարևոր
1095 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-17 17:28

«Ալաշկերտ»-ը չհաղթեց հետնապահ «Շիրակ»-ին

«Ալաշկերտ»-ը չհաղթեց հետնապահ «Շիրակ»-ին

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Ալաշկերտ»-ը հյուրընկալեց «Շիրակ»-ին:

Երևանի «Նաիրի» մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսում թիմերը չօգտագործեցին իրենց գոլային հնարավորությունները: Երկրորդ կեսի սկզբում «Շիրակ»-ը մնաց 10 ֆուտբոլիտով` կարմիր քարտ ստացավ Հայկ Իշխանյանը:Խաղի հետագա հատվածում «Ալաշկերտ»-ը չիրացրեց առավելությունը և հանդիպումն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով:

Այս տուրից հետո «Ալաշկերտ»-ը մրցաշարային աղյուսակի առաջատարն է 26 միավորով: «Շիրակ»-ը վերջինն է:

Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի առաջնության 18-րդ տուրը մեկնարկեց «Նոա»-«Փյունիկ» խաղով: Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կայացած խաղում «Փյունիկ»-ի միակ և հաղթական գնդակը խփեց Սերոբ Գրիգորյանը խաղի 45+4 րոպեին: Երկրորդ կեսում «Նոա»-ին չհաջողվեց հետ բերել կորցրածը: Այս տուրից հետո «Նոա»-ն մրցաշարային աղյուսակում 5-րդն է, իսկ «Փյունիկ»-ը` նախավերջինը: