Մարտի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ Առնակ Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար:
Հիշեցնենք, որ մարտի 10-ին ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը մասնավոր հատվածում աշխատանքի անցնելու նպատակով աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել:
Ավետիսյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է, 2018 թվականի հունիսից Կոտայքի մարզպետի տեղակալն է: Ծնվել է 1992թ.-ին, քաղաք Աբովյանում: 2008-ից 2014-ին սովորել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի Կառավարման ֆակուլտետի Ձեռնարկատիրական գործունեության կազմակերպում մասնագիտությամբ:
Աշխատել է «Ջի-Էլջ-Իքս Մեդիա» ՓԲԸ-ում որպես համահիմնադիր, ֆինանսական տնօրեն, այնուհետև՝ 2013-2018թթ.-«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում:
2015-2016թթ.- «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության Վերահսկող հանձնաժողովի անդամ
2016-2017թթ.- «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության Աբովյանի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահն է:
11.06.2018-16.03.2021թթ. - ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալն էր: