կարևոր
1899 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-17 15:06

Սերգեյ Շոյգուն կարծում է, որ հրադադարից հետո Երեւանը եւ Բաքուն կարող են երկխոսություն հաստատել

Սերգեյ Շոյգուն կարծում է, որ հրադադարից հետո Երեւանը եւ Բաքուն կարող են երկխոսություն հաստատել

«Լեռնային Ղարաբաղում Մոսկվայի միջնորդությամբ ռազմական գործողությունների դադարեցումից հետո Երեւանը եւ Բաքուն կարող են անցնել երկխոսության հաստատմանը». ղազախական հեռուստաալիքին տված հարցազրույցում նման կարիծք է հայտնել Ռուսաստանի պաշտպանության նախարարը:

Սերգեյ Շոյգուն նշել է, որ այսօր մարդիկ դադարել են միմյանց սպանել, ու հիմա ինքը հույս ունի, որ եկել է ժամանակը, որպեսզի Հայաստանը եւ Ադրբեջանը սկսեն միմյանց հետ խոսել: