Խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները միջնորդություն են ներկայացրել մարտի 19-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ արտահերթ նիստ գումարելու նպատակով:
Իմքայլականների առաջարկած օրակարգում ընդգրկված են դատական ոլորտի վերաբերող մի շարք օրինագծեր, որոնցով առաջարկվող փոփոխությունները նպատակն, ըստ իշխող խմբակցության, գործերի դատական քննության արդյունավետ իրականացումը, դրանց մասնակիցների իրավունքների եւ օրինական շահերի պատշաճ իրացումը, գործերը ողջամիտ ժամկետներում քննելու եւ լուծելու պահանջի ապահովումը, դատարանների բնականոն գործունեության ապահովման ինստիտուցիոնալ երաշխիքների ամրապնդումն է:
Առաջարկվում է Բարձրագույն դատական խորհրդին օժտել դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու լիազորությամբ՝ նախատեսելով, որ վերջինիս իրացման ուղղությամբ ԲԴԽ-ն իրավունք ունենա ընդունելու նորմատիվ իրավական ակտեր: