կարևոր
1305 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-17 14:02

Մարինա Հակոբյանը նշանակվել է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն

Մարինա Հակոբյանը նշանակվել է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն

Մարինա Հակոբյանը նշանակվել է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն:

«Հեռանկարային գաղափարների, ստեղծագործ ծրագրերի, արդիական նախագծերի, ինչպես նաև բազմակողմանի և արդյունավետ համագործակցությունների նոր շրջափուլ է սկսվում 100-ամյա պատմություն ունեցող մեր թանգարանում»,- ասված է պատկերասրահի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Հիշեցնենք, որ դեռևս 2020 հունիսին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ Մարինա Հակոբյանը կնշանակվի Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն, բայց մինչ այժմ նա ժամանակավոր պաշտոնակատար էր:

Նշենք, որ Մարինա Հակոբյանը 2018-2020 Հայաստանի ազգային պատկերասրահի գիտքարտուղարն է եղել, իսկ մինչ այդ՝ 2010-2020թթ՝ Հայաստանի ազգային պատկերասրահի Գրաֆիկայի բաժնի վարիչ։