01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Նիկոլ Փաշինյանն այսօր պետք է այցելեր կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն: ՀՅԴ Երիտասարդական միության անդամները տեղեկանալով այս մասին երեկ հայտարարություն էին տարածել, որ մտադիր են փակել նրա ճանապարհը:
Առավոտյան արդեն նախարարության շենքը չորս կողմից շրջապատված է եղել ոստիկանների կողմից, ինչպես նաեւ երկու կողմից փակ է Վազգեն Սարգսյանի փողոցը:
Դաշնակցական երիտասարդներից, սակայն, ընդամենը 3 հոգի են եղել շենքի դիմաց: Քրիստինե Վարդանյանի խոսքով՝ ակցիայի ամբողջ իմաստը իշխանության վախը ցույց տալն է եղել:
«Մենք պարզապես ցանկանում էինք մեր բոլոր քաղաքացիներին ցույց տալ այն ոստիկանապետության պատկերը, որը հիմա ՀՀ-ում իրականություն է դարձել: Նիկոլ Փաշինյանը` իր աշխատասենյակից 500 մետր ներքեւ գտնվող ԿԳՄՍ նախարարություն կարող է այցելել միայն, հազարավոր ոստիկանների ուղեկցությամբ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ երիտթեւի ներկայացուցիչ Քրիստինե Վարդանյանը:
Նշենք, որ նմանատիպ ակցիա քաղաքացիները փորձել էին իրականացնել նաեւ վարչապետի՝ Արտաքին գործերի նախարարություն այցի ժամանակ: