Արցախի Ակնա (Աղդամի) շրջանում ականի պայթյունի հետևանքով մահացել է ադրբեջանցի ընտանիքի երկու անդամ, ևս երեքը վիրավորվել են: Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը:
2020 թվականի նոյեմբերի 9-ի պատերազմի ավարտից հետո ականապայթյունների հետևանքով մահացել է 12 ադրբեջանցի, 14-ը վիրավորվել են: