կարևոր
1695 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-17 10:11

Փաստաբանները չեն լռելու. աղմկահարույց համարվող քրեական գործերը տեղից չեն շարժվում. «Ժողովուրդ»

Փաստաբանները չեն լռելու. աղմկահարույց համարվող քրեական գործերը տեղից չեն շարժվում. «Ժողովուրդ»

«ՀՀ գրեթե բոլոր նախաքննական մարմինները մատնվել են անգործության: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փաստաբանները չեն պատրաստվում լռել, և չի բացառվում, որ առաջիկայում բարձրաձայնեն, թե որ քրեական գործով ինչ գործընթացներ են տեղի ունենում, կամ ինչ անգործություն է դրսևորվում:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ բոլոր այն քրեական գործերը, որոնք վերաբերում են նախկին և ներկա պաշտոնյաներին և աղմկահարույց են համարվում, դոփում են տեղում, և արդեն երկար ամիսներ է, ինչ որևէ քննչական գործողություն չի իրականացվում: Դրա հետ մեկտեղ մենք տեղեկացանք, որ ողջամիտ ժամկետների խնդիր կա, սակայն, միևնույնն է, քննիչները ոչինչ չեն անում և ջանասիրաբար աշխատում են միայն այն դեպքերում, երբ կա կալանավորված անձ, իսկ մյուս գործերը դոփում են տեղում:

Իսկ թե ինչով է պայմանավորված, որ նախաքննական մարմինները մատնված են անգործության, և քրեական գործերը տեղից չեն շարժվում, չենք կարող ասել, սակայն այս ամենի արդյունքում ոտնահարվում են կասկածյալ հանդիսացող քաղաքացիների իրավունքները, և նրանց ճակատագիրը մնացել է օդում կախված»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: