կարևոր
1236 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-16 23:13

Վրաստանի նախագահը կպատվաստվի Astrazeneca պատվաստանյութով

Վրաստանի նախագահը կպատվաստվի Astrazeneca պատվաստանյութով

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մարտի 18-ին կպատվաստվի կորոնավիրուսի դեմ՝ Astrazeneca տեսակի պատվաստանյութով: Այդ մասին նշված է Վրաստանի նախագահի ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ: «Նախագահը կոչ է անում պատասխանատու աշխատանք ունեցող բոլոր անձանց պատվաստվել»,- ասված է գրառման մեջ:

Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման գործընթացը մեկնարկել է: Մարտի 15-ի դրությամբ երկրում պատվաստվել է 668 բուժաշխատող: Մարտի 15-ի ժամը 20:00-ի դրությամբ booking.moh.gov.ge կայքում գրանցվել է 4202 բուժաշխատող։

Վրաստանը մարտի 13-ին ստացել է ավելի քան 42 հազար չափաբաժին Astrazeneca տեսակի պատվաստանյութ, մարտի վերջին երկիրը կստանա շուրջ 30 հազար չափաբաժին «Ֆայզեր» տեսակի պատվաստանյութից: