կարևոր
3916 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-16 20:01

Խոստանում եմ, որ մոտ ապագայում Արմենը ասուլիս կհրավիրի, կհերքի իր տարածած կեղծ տեղեկատվությունը. Գորիսի համայնքապետ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հայտարարությանը, որտեղ նա նշել էր, որ Սյունիքում որեւէ համայնքապետ իր ջոկատով թշնամու դեմ չի պայքարել:

«Ես, իհարկե, չեմ իջնի Արմենի շրիշակից/պլենդուս/ ցածր մակարդակին և չեմ մեկնաբանի նրա խոսքերը, բայց քանի որ նրա տարածած ապատեղեկատվությունը հանրության լայն շրջանակներում քննարկման թեմա դարձավ, խոստանում եմ, որ մոտ ապագայում Արմենը մամուլի ասուլիս կհրավիրի, կհերքի իր տարածած կեղծ տեղեկատվությունը, դետալ առ դետալ կմանրամասնի, թե Սյունիքի մարզի համայնքների ղեկավարները պատերազմի հենց առաջին օրերին, որ հատվածներում են մասնակցել մարտական գործողությունների և առհասարակ, ինչպիսի մեծածավալ աշխատանքներ են իրականացրել»։

Հիշեցնենք, որ Գորիսի համայնքի ղեկավարի օգնական Իրինա Յոլչյանն էլ երեկ արձագանքել էր «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանին, որը հայտարարել էր, թե որեւէ համայնքապետ իր ջոկատով չի պայքարել թշնամու դեմ ու դրա անհրաժեշտությունը չկար: