կարևոր
2098 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-16 19:35

Մարտունու շրջանի հարավ-արևելյան թևից հայտնաբերվել է ևս 3 զոհված զինծառայողի աճյուն

Մարտունու շրջանի հարավ-արևելյան թևից հայտնաբերվել է ևս 3 զոհված զինծառայողի աճյուն

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատներն այսօր որոնողական աշխատանքների արդյունքում Մարտունու շրջանի թշնամու վերահսկողության տակ անցած հարավ-արևելյան թևից հայտնաբերել և տարհանել են ևս 3 զոհված զինծառայողի աճյուն:

Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունում աշխատանքներն արդյունք չեն տվել:

Որոնումները կշարունակվեն վաղը՝ Հադրութի շրջանում:

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել է ընդհանուր 1502 աճյուն: