կարևոր
1081 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-16 17:27

Ադրբեջանում ձերբակալել են այդ երկրի ազգային հերոս Ռյովշան Աքբերովին

Ադրբեջանում ձերբակալել են այդ երկրի ազգային հերոս Ռյովշան Աքբերովին

Ադրբեջանում ձերբակալել են ու 4 ամսով կալանավորվել են այդ երկրի ազգային հերոս, զինված ուժերի 4-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Ռյովշան Աքբերովին:

Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել մարդասպանության հոդվածով: Աքբերովը, Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդմամբ, տարիներ առաջ Ուկրաինայում մարդ է սպանել: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:

Հիշեցնենք,  որ փետրվարի 8-ին հայտնի դարձավ, որ Աքբերովը ու եւս մեկ գեներալ 3-րդ կորպուսի հրամանատար Խագանի Ջաբրայիլովը պաշտոնանկ են արվել: Նշվում էր, որ նրանք պաշտոնից ազատվել են դեռ 2020թ. հոկտեմբերին՝ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում: