կարևոր
633 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-03-16 16:46

Մոսկվան վերահաստատում է բոլոր ուղղություններով Թուրքիայի հետ կառուցողական գործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը

Մոսկվան վերահաստատում է բոլոր ուղղություններով Թուրքիայի հետ կառուցողական գործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը

Այսօր լրանում է Մոսկվայում ստորագրված ռուս-թուրքական «Բարեկամության եւ եղբայրության պայմանագրի» 100 տարին:

Եվ ինչպես Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան է այսօր հայտարարել, Մոսկվան վերահաստատում է բոլոր ուղղություններով Թուրքիայի հետ կառուցողական գործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը:

Անկարան էլ, Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության համաձայն, հավատում է, որ Ռուսաստանի հետ համագործակցությունը կշարունակվի այնպես, որը կնպաստի տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանն ու բարգավաճմանը:

Հիշեցնենք, որ Մոսկվայի պայմանագրով սահմանազատվում էին Անդրկովկասում երկու երկրների սահմանները՝ Հայաստանի զգալի տարածքներ հանձնելով Թուրքիային ու Ադրբեջանին: