Այսօր լրանում է Մոսկվայում ստորագրված ռուս-թուրքական «Բարեկամության եւ եղբայրության պայմանագրի» 100 տարին:
Եվ ինչպես Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան է այսօր հայտարարել, Մոսկվան վերահաստատում է բոլոր ուղղություններով Թուրքիայի հետ կառուցողական գործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը:
Անկարան էլ, Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության համաձայն, հավատում է, որ Ռուսաստանի հետ համագործակցությունը կշարունակվի այնպես, որը կնպաստի տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանն ու բարգավաճմանը:
Հիշեցնենք, որ Մոսկվայի պայմանագրով սահմանազատվում էին Անդրկովկասում երկու երկրների սահմանները՝ Հայաստանի զգալի տարածքներ հանձնելով Թուրքիային ու Ադրբեջանին: