1157 դիտում, 8 ամիս առաջ - 2021-03-16 16:25

Մարտի 1-ի զոհերի հարազատները թող տեսնեն՝ իրենց հարազատների արյունը ինչ սև նպատակի է ծառայեցվել ու ինչ արժեք ունեցել Փաշինյանի համար. Սամվել Ֆարմանյան

Մարտի 1-ի զոհերի հարազատները թող տեսնեն՝ իրենց հարազատների արյունը ինչ սև նպատակի է ծառայեցվել ու ինչ արժեք ունեցել Փաշինյանի համար. Սամվել Ֆարմանյան

Քաղաքական-հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով այսօր ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հրապարակած փաստաթղթերին, որոնցով պարզ էր դառնում, որ «Ինտերպոլը» Գևորգ Կոստանյանի գործը համարել էր քաղաքական:

Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Ապշած եմ համատարած այն զարմանքից, որ առաջացրել են ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ներկայացրած սկանդալային փաստաթղթերը: Այսինքն, Ինտերպոլը կամ միջազգային հեղինակավոր որևէ այլ կառու՞յց պետք է հաստատի այն, ինչ ցանկացած անաչառ աչք տեսնում է իր շուրջբոլոլորը. Նիկոլ Փաշինյանը իրավապահ մարմինները վաղուց վերածել է քաղաքական հետապնդումների գարշահոտ ջնջոցի: Կամ Արցախը դավադրաբար հանձնած ու հազարավոր երեխաների մատաղ արած հողի ու արյան այս մեծ առևտրականի համար Հայաստանի միջազգային վարկը արժե՞ք պիտի ունենար, թե ինչ կմտածեն մեր երկրի մասին Ինտերպոլում: Աբսուրդ:

Այս սկանդալային բացահայտման միակ հասցեատերը մարտիմեկյան ողբերգության զոհերի հարազատներն են: Թող նրանք տեսնեն, թե իրենց հարազատների արյունը տարիներ շարունակ ինչ սև նպատակի է ծառայեցվել ու ինչ իրական արժեք է ունեցել Նիկոլ Փաշինյանի համար: Տեսնեն ու ապրեն այն դառնահամ զգացումով, որ իրենց թողտվությամբ, իրենց իսկ հարազատների արյունը Նիկոլի ձեռքում ակամա դարձրել են արյունոտ մանրադրամ: Մանրադրամ՝ հարթելու իր ճանապարհը դեպի իշխանություն... ապա պետական բյուջեից նրանց հարազատներին արդեն «արյան գին» վճարելով, շարունակաբար խաբելու ու ստելու, զոհերի արյունը քաղաքական առևտրի ու հետապնդումների անբարո գործիքի վերածելու»: