Ղարաբաղյան հակամարտությունը վերջնական լուծված չէ, դա հասկանում է ու Ադրբեջանի նախագահի այս պնդումներին լուրջ չի վերաբերվում ԵԱՀԿ գործող նախագահը:
Անն Լինդեն տարածաշրջանի խնդիրների մասին լավ գիտի ու կողմերին կոչ է անում դրանք լուծել միայն խաղաղ ճանապարհով:
Մեր արտգործնախարարն էլ ընդունում է՝ չնայած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն անվտանգության ուղղված փաստաթուղթ է, բայց հակամարտության վերջնական լուծումը, Արա Այվազյանը տեսնում է բացառապես ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահության mիջոցով:
Արա Այվազյան-Անն Լինդեն համատեղ հայտարության կարեւոր կետերն առանձնացրել է՝ Անահիտ Իվանյանը: