կարևոր
2499 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-16 12:43

Դուք ամրապնդեցիք իմ վստահությունը, որ մենք միասին կարող ենք բուժել վերքերը և նորից վերականգնել երկիրը․ Ռոբերտ Քոչարյան

Դուք` պարզապես իրենց հայրենիքը սիրող մարդի՛կ, ամրապնդեցիք իմ վստահությունն առ այն, որ մենք միասին կարող ենք բուժել վերքերն ու նորից վերականգնել երկիրը: Այս մասին ասված է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տարածած հայտարարությունում:

Քոչարյանի խոսքով՝ նախորդ 3-4 ամիսները հատկանշական են եղել զինակիցների, քաղաքական ու հասարակական գործիչների, փորձագիտական հանրույթի եւ այլ շրջանակների հետ հանդիպումներով:

«Զրուցել ենք քաղաքականությունից, ղարաբաղյան պատերազմից, անցյալից, բայց առավելագույնը՝ Հայաստանի ապագայի մասին: Շնորհակալ եմ ձեզ»,- ասված է երկրորդ նախագահի հայտարարությոան տեքստում: