Տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը:
Հայտարարության տեքստում նշվում է, որ այն անցել է կառուցողական մթնոլորտում, սակայն Yerkirmedia.am-ի տեղեկություններով հակառակն է եւ տեւել է 4 ժամից ավելի:
Խորհուրդը վստահություն է հայտնել, որ պատերազմի ընթացքում հավաքագրված գումարները նպատակային են օգտագործվել: Որոշվել է հոգաբարձուների խորհրդի անդամներից ստեղծել աշխատանքային խումբ, որը կաշխատի միջազգային աուդիտորական ընկերության եւ ներգրավված այլ կողմերի հետ պատերազմի ընթացքում հավաքագրված եւ օգտագործված գումարների ուսումնասիրության նպատակով:
Նշենք նաեւ, որ որոշ դրույթներ ավելի խիստ են եղել, սակայն Նիկոլ Փաշինյանի հորդորով փոփոխվել են: