կարևոր
1176 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-16 11:59

Անիի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր

Անիի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ մարտի 16-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Ապարանի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Հրազդանի, Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։

Անիի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր։

Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: