կարևոր
1564 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-16 11:26

Եվրոպական 11 երկրներ հրաժարվել են AstraZeneca պատվաստանյութից

Եվրոպական 11 երկրներ հրաժարվել են AstraZeneca պատվաստանյութից

Եվրոպական 11 երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան ու Իսպանիան, դադարեցրել են կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը:

Հիմնական պատճառաբանությունն այն է, որ անհրաժեշտ է լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել կողմնակի հնարավոր ազդեցությունները պարզելու համար, եւ որ այն արյան տրոմբներ է առաջացնում 50-ն անց պացիենտների մոտ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները պատրաստվում են ուսումնասիրել պատվաստանյութի անվտանգ լինելու հետ կապված խնդիրը:

Տեղեկացնենք նաեւ, որ մինչ այս Եվրոպայում եւ Մեծ Բրիտանիայում մոտ 17 միլիոն մարդ է պատվաստվել այս պատվաստանյութով: