կարևոր
1551 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-16 10:52

ՀՀ ՄԻՊ հաստատությունը մարդկանց տված «շատ լավ» գնահատականով պետական հաստատությունների թվում երկրորդն է

ՀՀ ՄԻՊ հաստատությունը մարդկանց տված «շատ լավ» գնահատականով պետական հաստատությունների թվում երկրորդն է

Ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումների (International Republican Institute - IRI)՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը մարդկանց տված «շատ լավ» գնահատականով պետական (հանրային) հաստատությունների թվում երկրորդն է։ Այս մասին հայտնել է ՀՀ միպ գրասենյակը և հրապարակել հարցման տվյալները:

Ընդ որում, հարցվածների շատ փոքր տոկոսը միայն չի լսել Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության մասին՝ 3%:

Հարցման մասնակիցները եղել են ինչպես քաղաքաբնակներ, այնպես էլ գյուղաբնակներ։ Հարցումն իրականացվել է 2020 թվականին սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո: