կարևոր
1234 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-16 09:07

Այսօր մարտի 16-ն է․ 1995 թ.-ի հենց այս օրը Հայաստանը և Ռուսաստանը պայմանագիր կնքեցին ռուսական զորքերի՝ Հայաստանում մնալու մասին

Այսօր մարտի 16-ն է․ 1995 թ.-ի հենց այս օրը Հայաստանը և Ռուսաստանը պայմանագիր կնքեցին ռուսական զորքերի՝ Հայաստանում մնալու մասին

Մարտի 16-ը տարվա 75-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 290 օր:

  • 1521 թ. - պորտուգալացի ծովագնաց Ֆեռնան Մագելան հասավ Ֆիլիպիննրի ափերին։
  • 1789 թ. - ծնվել է Գեորգ Օհմը՝ գերմանացի ֆիզիկոս, նրա պատվին է կոչվում էլեկտրական դիմադրության չափման միավոր Օհմը։
  • 1859 թ. - ծնվել է Ալեքսանդր Պոպովը՝ ռուս գիտնական, ֆիզիկոս, ռադիոյի գյուտարարը։
  • 1935 թ. - Գերմանիայում կազմավորվեց Վերմախտը` ֆաշիստական գերմանիայի բանակը։
  • 1936 թ. - ծնվել է Ռեյմոնդ Վահան Դամադյանը՝ ամերիկահայ գյուտարար։
  • 1968 թ. - Վիետնամի պատերազմի ժամանակի ամերիկացի զինվորները սպանեցին մոտ 350 վիետնմացի խաղաղ բնակիչների։
  • 1995 թ. - Հայաստանը և Ռուսաստանը պայմանագիր կնքեցին ռուսական զորքերի՝ Հայաստանում մնալու մասին։