կարևոր
1574 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-16 00:13

Հատուկ քննչական կոմիտեն կարճել է Արթուր Վանեցյանի դեմ քրեական գործը

ՀՔԾ-ն կարճել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին վերաբերվող ևս մեկ շինծու քրեական գործ: Այս մասին տեղեկացնում է կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

«Երբ մեզ ապօրինի ձերբակալում եք կամ կալանավորում և իսկական դատարաններն ազատ են արձակում, ասում եք, թե ազատող դատավորները վնգստացող դատավորներ են:

ՀՔԾ-ն կարճել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին վերաբերվող ևս մեկ շինծու քրեական գործ: Սա էլ հո դատարա՞նը չի արել, որ ասեք, թե նախկինների վնգստացող դատարանն է: Սա էլ հո ձե՞ր վնգստացող քննչականն է ստիպված արել (առանց դատարան անգամ հասնելու), քանի որ ձեր փուչիկը պայթել է ձեր դեմքին հենց փչելու պահին:

Պարոն գեներալ, միշտ առաջ: Սրանց բոլոր փուչիկները դեռ չփչած պայթելու է իրենց երեսներին:

Պատիվ ունեմ !

Հ.Գ. Էն 7-ը կուսակցություն փոխած անհայրենիք պատգամավորին, նախկին ընկերոջս, ասեք, որ մի օր աչքերիս է դեռ նայել փարձելու: Թե բա մեր իշխանության դեմ պայքարում են հանցանք կատարածները»: