1179 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-15 23:27

23։00-ի դրությամբ Շիրակի մարզի Մարալիկ, Արթիկ, Գյումրի քաղաքներում և Ջաջուռ-Քեթի ավտոճանապարհին ձյուն է տեղում

23։00-ի դրությամբ Շիրակի մարզի Մարալիկ, Արթիկ, Գյումրի քաղաքներում և Ջաջուռ-Քեթի ավտոճանապարհին ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար:

Սյունիքի մարզի միջհամայնքային ավտոճանապարհներին, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ և Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Շիրակի մարզի Մարալիկ, Արթիկ, Գյումրի քաղաքներում և Ջաջուռ-Քեթի ավտոճանապարհին, Լոռու մարզի Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում, Տավուշի մարզի Դիլիջան և Իջևան քաղաքներում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Ելփինի ոլորաններում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն։

Շիրակի մարզի Ջաջուռ-Քեթի ավտոճանապարհին մառախուղ է։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 455 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։