կարևոր
1173 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-15 23:10

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցել է 120,5 միլիոնից. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցել է 120,5 միլիոնից. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի 120 մլն 563 հազար 170 դեպք է հաստատվել: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 2 միլիոն 667 հազարից: Ապաքինվել է ավելի քան 97 միլիոն 74 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 30 մլն 85 հազար 135 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 547 հազար 301 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 11 մլն 483 հազար 370-ի, մահերինը՝ 278 հազար 327-ի: Հաջորդ տեղում Հնդկաստանն է, որտեղ, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակվել է 11 միլիոն 404 հազար 279 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է 158 հազար 836 մարդ:

Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Ռուսաստանն առանձնանում է վարակի 4 մլն 400 հազար 45 դեպքով: Այստեղ վերջին մեկ օրում 9 հազար 437 նոր դեպք է գրանցվել: Վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով Ռուսաստանում մահացել է 92 հազար 494 մարդ: Վարակվածների ընդհանուր թվով 5-րդ տեղում Միացյալ Թագավորությունն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 4 մլն 263 հազար 527, մահերինը՝ 125 հազար 580: Տասնյակում են նաև Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, Թուրքիան, Գերմանիան:

Տարածաշրջանային երկրներից Իրանն առանձնանում է 1 մլն 754 հազար 933 վարակվածության ընդհանուր, 61 հազար 330 մահվան դեպքով: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 275 հազար 148-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 3 հազար 650 մարդ:

Վարակի ծագման երկիր Չինաստանը 86-րդ տեղում է: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 90 հազար 49 է, որից ապաքինվել է 85 հազար 238-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 636:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 221-ը: