Մյանմայում ցուցարարների և ոստիկանների բախումների հետևանքով ևս 13 մարդ է զոհվել: Այս մասին ճեպազրույցի ընթացքում հաղորդել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«Փետրվարի 1-ի հեղաշրջումից հետո մինչ օրս սպանվել է 138 անձ, այդ թվում՝ կանայք և երեխաներ: Այս թիվ մեջ ներառված են նաև երեկ սպանված 38 հոգին»,- ասել է նա:
Մյանմայի զինվորականները փետրվարի 1-ին երկրում մեկ տարով հայտարարել են արտակարգ դրություն և հեղաշրջում իրականացրել: