ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներն առկա ձևաչափով նիստ կանցկացնեն Բրյուսելում: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն:
«Այս տարի առաջին անգամ, մարտի 23-24-ը Արտաքին գործերի նախարարներն առկա ձևաչափով կհանդիպեն ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում»,- նշել է Օանան, հայտնելով, որ նիստը կնախագահի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
Լունգեսկուն հայտնել է, որ COVID_19-ով պայմանավորված փոքր թվով ԶԼՄ-ների է թույլատրվում լուսաբանել հանդիպումը։