կարևոր
1622 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-15 19:46

Փաշինյանը խաբում է․ նա այս հայտարարությունով հիմնադրամին հասցնում է ամենախոշոր հարվածը․ Արա Վարդանյան

Համահայկական Հիմնադրամը տարածել է իմ արված հայտարարությունների այսպես կոչված «հերքումը»։ Ցավոք, իրենք ներկա իշխանությունից որևէ բանով չցանկացան տարբերվել և հերքելով հաստատեցին ասածներս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին նախագահ Արա Վարդանյանը։

«Ես կրկին պնդում եմ, որ միջազգային աուդիտը չի հաստատել Ֆինանսների նախարարության կողմից ներկայացված հաշվետվությունը։ Ավարտվել է աուդիտը, թե ոչ, դա այլ հարց է։ Ավելին, ես չեմ նշել, որ հիմնադրամից կանխիկացրել են 8 միլիոն դոլար, այլ ասել եմ, որ համաձայն շրջանառվող տեղեկությունների, կառավարությանը փոխանցված 107 միլիոն դոլարից 8-9 միլիոնը կանխիկացվել և յուրացվել է։ Կրկին հրավիրում եմ իրավապահների ուշադրությունը այս հանգամանքի վրա։ Ավելին, ես նշել եմ, որ առաջին անգամ իր պատմության մեջ, հոգաբարձուների նիստին չեն մասնակցում Հիմնադրամի տեղական մարմինների ներկայացուցիչները, ինչը արդեն փաստ է։ Նիստը արդեն սկսվել է և ինչպես ես նշել էի` տեղական մարմինների ներկայացուցիչները չկան։

Իսկ հիմա ասեմ ավելին։ Ես զգուշացրել էի, որպեսզի Ֆինանսների նախարարը հանկարծ չասի, որ հիմնադրամի գումարներով զենք են գնել։ Նա ինձ լսեց, իսկ այ վարչապետի աթոռին թառած անձը` ոչ։ Նիկոլը հենց նոր նիստի ընթացքում հայտարարեց, որ այդ գումարների մի մասով զենք է գնվել։ Պնդում եմ, որ նա խաբում է։ Ավելին, նա այս հայտարարությունով հիմնադրամին հասցնում է ամենախոշոր հարվածը։

Չէ սա լրիվ անմեղսունակ ա»։