կարևոր
1553 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-15 19:17

100 տարի առաջ մարտի 15-ին գնդակահարվել է երիտթուրքերի կառավարության Ներքին գործերի նախարար, եղեռնագործ Թալեաթ փաշան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

100 տարի առաջ այս օրը՝ մարտի 15-ին գնդակահարվել է երիտ-թուրքերի կառավարության Ներքին գործերի նախարար, եղեռնա-գործ Թալեաթ փաշան:

Դա իրականացել է 1919-ին Երեւանում Հայ Հեղափոխական Դաշնակցության 9-րդ ընդհանուր ժողովում նախաձեռնված՝ «Նեմեսիս» գործողության շրջանակներում:

Վրիժառության հունական աստվածուհի` «Նեմեսիսի» անունով կոչված այս գործողության նպատակն էր՝ պատժել հայոց ցեղասպանությունն իրականացրած գլխավոր ոճրագործներին: Այս դեպքում վրիժառուն 25-ամյա կամավորական Սողոմոն Թեհլերյանն էր:

«Նեմեսիսը» հատուկ մշակված աշխարհի տարբեր ծայրերում ձեւավորված հետախուզական մի ամբողջ համակարգ էր, որի շրջանակում պատժվել են նաեւ բազում երիտ-թուրք գործիչներ՝ Ջեմալը, Շաքիրը, Ջեմալ Ազմին ու երիտ-թուրքերի հետ գաղտնի համագործակցած հայ դավաճաններ, Կովկասում հայկական կոտորածների պատասխանատու ադրբեջանցի մուսաֆաթական գործիչներ։