կարևոր
1185 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-15 18:13

Արժանապատիվ հայերով այստեղ ենք՝ մեր խոնարհումը բերելու ազգի վրիժառու բազուկի խորհրդանիշ հայորդուն․ Արսեն Համբարձումյան

Արժանապատիվ հայերով այստեղ ենք՝ մեր խոնարհումը բերելու ազգի վրիժառու բազուկի խորհրդանիշ հայորդուն․ Արսեն Համբարձումյան

Քիչ ենք, բայց արժանապատիվ հայերով այստեղ ենք՝ մեր հարգանքն ու խոնարհումը բերելու մեր ազգի վրիժառու բազուկի խորհրդանիշ հայորդու հիշատակին: Այս մասին հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանը Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանի մոտ, որտեղ հավաքվել էին Թեհլիրյանի՝ Թալեաթին սպանելու ակտի 100-ամյակը արժևորելու։

«Ուղիղ 100 տարի առաջ այս օրը Բեռլինում Սողոմոն Թեհլիրյանը դիմահար կրակոցով գնդակահարեց Հայոց ցեղասպանության ոճրագործներից մեկին՝ Թալեաթին։ Այդ ճիվաղի գնդակահարումը արդարահատույցն էր հայ ժողովրդի կոտորածների, հայրենազրկման ու տառապանքների»,-ասաց Արսեն Համբարձումյանը։

Նա նշեց, որ 1919 թ-ին Դաշնակցության ընդհանուր ժողովը որոշում կայացրեց վրեժխնդիր լինել և հաշվեհարդար տեսնել Հայոց Ցեղասպանության կազմակերպիչների և դավաճանների նկատմամբ։ Եվ ի կատարումն այդ որոշման ծրագրվեց աննախադեպ մի գործողություն, որի արդյունքում մի քանի տարիների ընթացքում բազմաթիվ նվիրյալ հայորդիների ջանքերով աշխարհի տարբեր ծայրերում ոչնչացվեցին բազմաթիվ թուրք ոճրագործներ։ Սողոմոն Թեհլիրյանը այդ երիտասարդներից մեկն էր, ասաց Արսեն Համաբարձումյանը, որ հետո խորհրդանիշը դարձավ հայկական արդարահատույցի։