09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
Հունվարի 11-ի եռակողմ հայտարարության շրջանակում՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի փոխվարչապետերից կազմված աշխատանքային խումբը մինչեւ մարտի 1-ը երեք երկրների ղեկավարների հաստատմանը պետք է ներկայացներ Ադրբեջանի ու Հայաստանի տարածքով միջազգային փոխադրումների իրականացման եւ անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման եւ կառուցման ցանկն ու ժամանակացույցը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից Yerkirmedia.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրին, որ այս պահի դրությամբ ներկայացվելիք զեկույցը դեռ վերջնական տեսք չունի, քանի որ հանդիպումների ընթացքում արձանագրվել է լրացուցիչ փորձագիտական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությունը: