կարևոր
437 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-03-15 13:56

Շիրակի մարզում շչակ է գործարկվելու

Շիրակի մարզում շչակ է գործարկվելու

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ին՝ ժամը 12:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Շիրակ բնակավայրում իրականացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով գործնական միջոցառում, որի ընթացքում գործարկվելու է շչակը:

«Նախապես հայցում ենք ձեր ներողամտությունը: Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասված է ԱԻՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: