կարևոր
1063 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-15 12:58

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 159 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 159 նոր դեպք

Մարտի 15-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 159 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում  275 148 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է համեմատաբար ավելի քիչ՝ 13 730 թեստավորում, որից 9 275-ը հակամարմինների թեստով, 4 455-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 328 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 268 565 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 2 մարդ, ընդհանուր՝ 3 650:

Դրականության ցուցանիշը՝ օրական 1.16%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 1.53%, վերջին 7 օրվանը՝ 1.41%: