կարևոր
2105 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-15 12:20

ՌԴ խաղաղապահները 130 տոննա հումանիտար բեռ են տեղափոխել Քարվաճառի շրջան

ՌԴ խաղաղապահները 130 տոննա հումանիտար բեռ են տեղափոխել Քարվաճառի շրջան

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը շարունակում է ապահովել բեռների տարանցումն այն տարածքների միջև, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել 2020 թվականի նոյեմբերին: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Սոցիալական օբյեկտների և բնակելի շենքերի էլեկտրամատակարարման և ջրամատակարարման համակարգերը վերականգնելու համար, Մարդասիրական արձագանքման կենտրոնի վեցերորդ ռուսական շարասյունը, որը բաղկացած էր «ԿամԱԶ» մակնիշի ռազմական 20 մեքենայից և ուղեկցող մեքենաներից, ավելի քան 130 տոննա բեռ է առաքել Քարվաճառի (Քելբաջարի) շրջան (էլեկտրական սարքավորումներ, ուժեղացված բետոնե կոնստրուկցիաներ և շինանյութեր):