01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Հայաստանում մարտի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 178702 դեպք, որոնցից 166410-ն` առողջացած, 3265-ը` մահվան ելքով:
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում փաստացի բուժում է ստանում 8190 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 776843 թեստավորում:
Մեկ օրում կատարվել է 2460 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 317 նոր դեպք: Հիվանդության նոր դեպքերի փոքր թիվը պայմանավորված է հանգստյան օրերի քիչ թեստավորմամբ: Առկա է 230 առողջացած, գրանցվել է 10 մահվան դեպք:
Ընդհանուր առմամբ արձանագրվել է մահվան 837 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։