կարևոր
3108 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-14 21:22

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. Opel-ը մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում. կա 3 զոհ, 2 վիրավոր

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. Opel-ը մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում. կա 3 զոհ, 2 վիրավոր

Մարտի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 19:40-ի սահմաններում, Opel մակնիշի ավտոմեքենան, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 67 կմ հատվածում՝ Աշնակ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով 5 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ  տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն:
 

Հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվում, որ վիրավորներից 3 հոգի մահացել են:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով:

 Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների, վարորդի և վիրավորների ինքնությունը: