կարևոր
1313 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-14 16:35

«Բավարիան» շարունակում է ամրապնդվել առաջին հորիզոնականում

«Բավարիան» շարունակում է ամրապնդվել առաջին հորիզոնականում

Բունդեսլիգայի 25-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալվելիս 3-1 հաշվով պարտության է մատնել «Վերդերին»։

22-րդ րոպեին հաշիվը բացել է Գորեցկան։ 35-րդ րոպեին Սերժ Գնաբրին երկրորդ գնդակն է խփել, 67-րդ րոպեին էլ գոլի հեղինակ է դարձել Լևանդովսկին: Հիմնական ժամանակի ավարտից 4 րոպե առաջ Ֆուլկրուգի խփած գնդակի շնորհիվ բրեմենցիները կարողացել են խուսափել խոշոր հաշվով պարտությունից:

Մյունխենցիները միավորների թիվը հասցրեցին 58-ի և այժմ 5 միավորով են գերազանցում երկրորդ տեղում ընթացող «Լայպցիգին»։