կարևոր
1599 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-14 15:47

Աշնակ-Դավթաշեն ավտոճանապարհին բեռնատարի բախված ավտոմեքենայի վարորդը մահացել է

Աշնակ-Դավթաշեն ավտոճանապարհին բեռնատարի բախված ավտոմեքենայի վարորդը մահացել է

Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 13-ին, ժամը 20:15-ին ահազանգ է ստացել, որ Աշնակ-Դավթաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 61-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1992 թ.) և «KamAZ» մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր, այնուհետև կապ է հաստատվել Թալինի բժշկական կենտրոնի հերթապահ բժշկի հետ, ով տեղեկացրել է, որ Ա․ Հ․-ն մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: