կարևոր
1081 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-14 13:33

Հրշեջները մարել են Արտաշատում բռնկված հրդեհը

Հրշեջները մարել են Արտաշատում բռնկված հրդեհը

Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 14-ին, ժամը 11:04-ին ահազանգ է ստացել, որ Արտաշատ քաղաքի Այվազովսկու փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում  են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:20-ին, մարվել՝ 11:36-ին: Այրվել են տան տանիքի (մոտ 40 քմ) փայտյա կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 10 քմ)։