16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:10-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Սասնաշեն գյուղի խաչմերուկում, բախվել են Opel և ԿԱՄԱԶ մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com–ը:
Վթարի հետևանքով Opel-ի վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: