20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Վրաստան է ներմուծվել կորոնավիրուսի դեմ «Աստրազենեկա» պատվաստանյութի առաջին խմբաքանակը: Այս մասին հայտնում է Aliq.ge լրատվամիջոցը:
Առաջին փուլում երկիրը ստացել է 43 200 չափաբաժին պատվաստանյութ:
Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարել է, որ երկիրը պատվաստանյութ կստանա փուլ առ փուլ: Ըստ Վրաստանի պատվաստման ծրագրի` առաջին փուլում երկրում կպատվաստվեն բուժաշխատողները: