կարևոր
1641 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-13 20:17

ՊԲ-ն հերքում է Կարմիր շուկայից զինծառայողներին դուրս բերելու պահանջի մասին տեղեկությունը

ՊԲ-ն հերքում է Կարմիր շուկայից զինծառայողներին դուրս բերելու պահանջի մասին տեղեկությունը

Հայկական էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունը, թե իբր «Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը և ՀՀ ԱԱԾ բարձրաստիճան մի ներկայացուցիչ գնացել են ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի հետ հանդիպման և պահանջում են Կարմիր Շուկայի ճանապարհից հանել հայկական զինված ուժերի զինծառայողներին, որպեսզի ճանապարհը հանձնվի ադրբեջանցի զինվորականներին», իրականությանը չի համապատասխանում:

Հորդորում ենք զերծ մնալ Արցախի ռազմաքաղաքական իշխանությունների միջև գոյություն չունեցող տարաձայնությունների մասին կեղծ լուրեր հրապարակելուց:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն