կարևոր
3240 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-13 19:14

Դուք չգիտեի՞ք ում տուն եք գնում, ձեր զոհված ընկերները ձեր աչքին չերեւացի՞ն. Գեղամ Նազարյան

Դուք չգիտեի՞ք ում տուն եք գնում, ձեր զոհված ընկերները ձեր աչքին չերեւացի՞ն. Գեղամ Նազարյան

Կառավարական առանձնատանը, ըստ հաղորդագրության, մեր երկիր աղետ ու արհավիրք բերած, Շուշին ու Հադրութը թշնամուն հանձնած, առավել քան հինգ հազար զինվորականի սպանության պատճառ դարձած, ավելի քան տասը հազարի վիրավորվելու թիվ մեկ մեղավոր նիկոլն ու իր կինը ընդունել են պատերազմում վիրավորված զինծառայողներին ու կամավորներին։

Իհարկե, ոչ բոլորին, մի քանիսին, ինչպես երեւում է լուսանկարից:

Հիմա ես այդ տղաներին, որոնք հյուրընկալվել են մեր պարտության թիվ մեկ մեղավորի տանը, մեր երկիր պատերազմ բերողի տանը, երբ ընդունեցիք հրավերը, ձեր զոհված ընկերները ձեր աչքի առաջ չհայտնվեցի՞ն, ձեր վիրավոր ընկերները, հաշմանդամ դարձած ընկերները ձեր աչքի չերեւացի՞ն: 

Լավ, դուք ո՞նց եք քայլելու մեր փողոցներով, հետո ձեր երեխաներին ի՞նչ եք պատմելու, ի՞նչ եք հարցնելու, որ ձեզ հարցնեն՝ հայրիկ, պապիկ, դուք ո՞նց ընդունեցիք մեր երկիր պատերազմ բերած, մեր երկիրն ավերած մարդկանց տուն: Ի՞նչ եք պատասխանելու:

Միայն չասեք, թե չգիտեք ինչ է, եղել, չասեք, պատերազմը նախկիները նիկոլի ջեբն են գցել կամ, որ ինքը կանգնեցնելով պատերազմը փրկեց մնացածի կյանքը:

Տղերք, էս լուսանկարը մնալու է ու դուք զոհված զինվորների ծնողներին, հաշմանդամ դարձած ծնողներին, ձեր զինակից ընկերներին պետք է պատասխան տաք՝ ինչո՞ւ եք գնացել այդ քայլին:

Գեղամ Նազարյան

Ճշմարտություն սերունդների համար