Կառավարությունն ընդունել է որոշման նախագիծ, որով կարող է կրճատվել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի պետական տարեկան ֆինանսավորումը:
Չզեկուցվող նախագածի հեղինակը Ֆինանսների նախարարությունն է: Դրանով ուժը կորցրած է ճանաչվում օրենքի այն դրույթն, ըստ որի՝ յուրաքանչյուր տարի Պաշտպանի եւ նրա աշխատակազմի պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա հատկացման չափից:
Այսինքն՝ Գործադիրի ընդունած փոփոխությունից հետո Պաշտպանի աշխատակազմը կարող է ամեն տարի նախորդից ավելի քիչ ֆինանսավորվել այն դեպքում, երբ օմբուդսմենի գործառույթների շրջանակն ու ստացվող բողոքների թիվը գնալով ավելանում է ու այն այժմ համարվում է ամենա-արդյունավետ աշխատող պետական ինստիտուտը:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ծավալուն առարկություններ է ներկայացրել նախագծի դեմ, սակայն, դրանք հեղինակները չեն ընդունել: Պաշտպանի աշխատակազմը պնդում է, որ կառավարության առաջարկած փոփոխությամբ օմբուդսմենի անկախության երաշխիքը վերացվում է:
Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում։