կարևոր
723 դիտում, 3 ամիս առաջ - 2021-03-13 17:45

Ես ունեմ դավաճանների ու նրանց անարգ կատարածուների նկատմամբ ա՛նհանդուրժողականության իրավունք. Ռուբեն Մելիքյան

Ես ունեմ դավաճանների ու նրանց անարգ կատարածուների նկատմամբ ա՛նհանդուրժողականության իրավունք. Ռուբեն Մելիքյան

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Մի քանի խոսք «հանդուրժողականության» ու «համերաշխության» մասին։

Շա՛տ լավ բաներ են։ Շա՛տ։ Եթե ազգդ ու պետությունդ ապրում են խաղաղության ու անվտանգության միջավայրում՝ հրաշալի բաներ են «հանդուրժողականություն» ու «համերաշխություն»։

Բայց երբ Հայրենիքս թշնամուն են հանձնել, այդ ընթացքում էլ, որպես «ալիբի», 5-7000 եղբայրներիս գլուխ են կերել, երբ արժանապատվությունս շների բաժին են դարձրել, ու դեռ ուզում են շարունակել պաշտոնավարումը, ո՛չ ոք իրավունք չունի ինձ «հանդուրժողականություն» ու «համերաշխություն» պարտադրել այդ մարդկանց հետ։ Ո՛չ ոք։

Ես ունեմ դավաճանների ու նրանց անարգ կատարածուների նկատմամբ ա՛նհանդուրժողականության իրավունք, ու դա համարում եմ սրբազան իրավունք։

Ավելին, դավաճանների նկատմամբ հանդուրժողականությունը նշանակում է ազգի ու պետության «իմունային համակարգի» վախճան»։