կարևոր
1189 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-13 17:32

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցել է 119,7 միլիոնից. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցել է 119,7 միլիոնից. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի 119 մլն 716 հազար 993 դեպք է հաստատվել: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 2 միլիոն 653 հազարից: Ապաքինվել է ավելի քան 96 միլիոն 341 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 29 մլն 993 հազար 423 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 545 հազար 544 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 11 մլն 368 հազար 316-ի, մահերինը՝ 275 հազար 276-ի: Հաջորդ տեղում Հնդկաստանն է, որտեղ, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակվել է 11 միլիոն 333 հազար 728 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է 158 հազար 483 մարդ:

Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Ռուսաստանն առանձնանում է վարակի 4 մլն 380 հազար 525 դեպքով: Այստեղ վերջին մեկ օրում 9 հազար 908 նոր դեպք է գրանցվել: Վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով Ռուսաստանում մահացել է 91 հազար 695 մարդ: Վարակվածների ընդհանուր թվով 5-րդ տեղում Միացյալ Թագավորությունն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 4 մլն 248 հազար 286, մահերինը՝ 125 հազար 343: Տասնյակում են նաև Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան, Թուրքիան, Գերմանիան:

Տարածաշրջանային երկրներից Իրանն առանձնանում է 1 մլն 739 հազար 360 վարակվածության ընդհանուր, 61 հազար 142 մահվան դեպքով: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 274 հազար 721-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 3 հազար 643 մարդ:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 86-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 90 հազար 34 է, որից ապաքինվել է 85 հազար 214-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 636:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 221-ը: