24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Ռուսաստանի Դաշնությունում մեկ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի 9908 նոր դեպք. այս մասին հայտնում է ՌԴ-ում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը:
Արդեն 5 օր շարունակ վարակի հաստատված դեպքերի թիվը չի գերազանցում 10 հազարը, սակայն վիրուսի աճի տեմպը մի փոքր աճել է, հասնելով 0,23%-ի:
Վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 475 մարդ, վարակը հաղթահարել է 12 հազար 868 հոգի:
Մինչ օրս հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 4 մլն 380 հազար 525 է: Վարակի հետևանքով մահացել է ընդհանուր առմամբ 91 հազար 695 մարդ, առողջացել՝ 3 մլն 985 հազար 897-ը: